փակել փակել

Ղուրբան ամ․․․

Խոսք: Հարթուն-Օղլի
Երաժշտություն: Հարթուն-Օղլի
Ունքերդ ինձ կեռացնում ա,
Աչքերիդ ջամին ղուրբան ամ․
Չորացած սիրտս թոռացնում ա,
Երեսիդ համին ղուրբան ամ։

Էդ քու քալմու գիրիֆտարն,
Նա է իմ դարդերու ճարն,
Քաղցըր ա քյանց զշաքարըն,
Պռկներուդ նամին ղուրբան ամ։

Քանի որ ինձ կճանաչես,
Անուշահոտ վարդ-կանաչ ես,
Երբոր Հարթուն-Օղլուն կանչես,
Ձենիդ մուղամին ղուրբան ամ։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)