փակել փակել

Հերոս տղա

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Ոսկե աստղ կրծքիդ վրա հերոս դառած բարով եկար,
Իմ հայրենի հովերի հետ` ծաղկանկար սարով եկար,
Հազար գուսան երգ երգեցին, երգի ճանապարհով եկար,
Լույսեր վառած երկինք դառած, մեր Սևանի ափով եկար,
Ձեռքիդ ծաղկե փնջեր կապած, վարդ ու նունուֆարով եկար:

Մեր հանդերի բուրմունքն ես դու, իմ սիրելի, նազիդ մեռնեմ,
Մազերդ ցողն է համբուրել, ցողաթաթախ մազիդ մեռնեմ,
Սազդ հանիր, անուշ երգիր, անուշ երգ ու սազիդ մեռնեմ,
Սրտիս խորին կարոտն առնող յար ջան քո մուրազիդ մեռնեմ,
Աղբյուրների ջրերի պես անմահական սիրով եկար:

Գուսան Աշոտ, մեր բաղերում ոսկե աստղի շողն է անուշ,
Հերոսների ձեռքով ծաղկած, գարուն դառած հողն է անուշ,
Վարդի վրա նստած գոհար` գարնանային ցողն է անուշ,
Մեր աշխարհին, հողին, քարին ուրախ կյանք տվողն է անուշ,
Մեր բաղերի ծաղկահանդես ցողաթաթախ ճամփով եկար: