Դարդ մի անի ջան ու ջիգար միտքըդ դիվաց չըտեսնէ
Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Դարդ մի՛ անի, ջա՛ն ու ջի՛գար, միտքըդ դիվաց չըտեսնէ․
Ա՛չք խաւրի, ա՛նգաճ խուլանայ՝ էրեսըդ թաց չըտեսնէ։
Վո՛ւնց արեգագըն շուղքըն տայ, վո՛ւնց լուսինըն լուս անէ․
Ա՛վալ քու տեսնողըն միռնի՝ քիզ գըլխիբաց չըտեսնէ։
Դուն գըլուխըդ մահի կու տաս, յիս էլ քիզիդ կու միռնիմ․
Միր էդնէն թամամ աշխարհըս սով քաշէ՝ հաց չըտեսնէ։
Թէվուր չըգամ ու չըտեսնիմ, հազար բաբաթ բան կ՚օսիս․
Քա՛շկա մարդ վո՛ւնց գայ, վո՛ւնց խօսի, վո՛ւնց քի տըխրած չըտեսնէ։
Աստուձու բերնէմէն առնիս մըխիթարիչ Սուրբ Հոգին․
Է՛լ վաղ միռնի Սայաթ-Նովեն՝ ճիդըդ գըցած չըտեսնէ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)