փակել փակել

Անդրանիկին

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետին տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեղ ապաստան, Անդրանի՛կ։

Թշնամիներդ երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտ սողան իրենց բունը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի՛ մինչ հավիտյան, Անդրանի՛կ։

Հայոց կուսանք դափնեպսակ թող հյուսեն,
Քնքուշ ձեռքով քո ճակատը պսակեն,
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
Կեցցե՛ս հավետ դու, անսասան Անդրանի՛կ։

Հայաստանի սոխակները քեզ համար
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,
Անհաղթ մնաս դու, քաջությա՛ն սիրահար,
Հայրենիքի անմահ հերոս Անդրանիկ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)