Վարթեն կորած բլբուլն ի՞նչպես ադալաթ ունե,
Գիշեր-ցերեկ ղահրիցն էրվելու ջալլաթ ունե,
Պետք է ախուվախ քաշե, սերն մեծ մուլաթ ունե,
Իր կյանքն մոլորիլ է, սիվեղեն խալաթ ունե։
Վարթիցն հեռանալով՝ պետք է վուր մահ ունենամ,
Յադն չը մատավուրվի, մտիկ տամ, շահ ունենամ,
Չէ թե ուրիշն քաղե, խարիցն ահ ուն ենամ,
Ասեք վարթին մոռանա, թեպետ գունահ ունենամ,
Սերիցն բանդ է շինի, հոգիս ամանաթ ունե։
Ո՛վ կեր՝ ղարիբ բլբուլին սիրտն մխիթարիլ էր,
Հազար բաբաթ դարդ ուներ, սըգալն բեզարիլ էր,
Էլ չէր ուզում սաղ մնա, իր վնասն ճարիլ էր,
Վարթի պայծառությունն ուշքս ու միտկս տարիլ էր,
Սերն ջալլաթ է դարի, կյանքս մե համլաթ ունե։
Ինքս բլբուլ իմ դարի, վարթին իմ յարն իմ շինի,
Դոստիցն յադ ուզողին րաղիփն խարն իմ շինի,
Գցիլ իմ դռնե-դուռն, խիստ դարբեդարն իմ շինի,
Էսպես էրված մուխամբազ օրինակ ծառն իմ շինի,
Քիչիկ-Նովի դարդերուն խաբարն իսպաթ ունե։