փակել փակել

Հարավի մրմունջը

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Քույրերիս մեջ միշտ սգազգյաց, ինձ նման տխուր չկա,
Դժողքումն էլ իմ ունեցած կրակիս պես հուր չկա.
Ծարավ, պապակ այրվում եմ, ոչ մի կաթիլ ջուր չկա.
Սպասում եմ այցելության, ոչ մի տեղից լուր չկա։

Իմ տարիքս անցնում են շուտ, գլորվում են հանապազ,
Ախ իմ հույսս, իմ փափագս կհամարվի միշտ երազ.
Որտեղ ձայն ու շարժում լսեմ, կվազեմ այնտեղ վռազ,
Սպասում եմ այցելության, ոչ մի տեղից լուր չըկա։

Չէ, քո խղճալի հարավն եմ, ինծի օգնե, քաջ Հյուսիս,
Քեզ եմ տվել իմ Ախուրյան, իմ անառիկ մեծ Մասիս.
Երբ կլսեմ ավետյաց լուր, ուրախության ավետիս.
Սպասում եմ այցելության, ոչ մի տեղից լուր չկա։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)