Ալագյազի զառ մանթաշի հովն ես դու,
Սարերդ հով, բերքերդ ծով, իմ Շիրակ,
Անմահական խաս վարդերի մովն ես դու,
Սարերդ հով, բերքերդ ծով, իմ Շիրակ,
Իմ երգերով քեզ եմ երգել շարունակ։
Ախուրյանը ձորից դուրս եկավ վարար,
Արևի պես լուսավորեց քեզ անմար,
Ծով դաշտերդ ծաղկեցին մշտադալար,
Սարերդ հով, բերքերդ ծով, իմ Շիրակ,
Իմ երգերով քեզ եմ երգել շարունակ։
Զառ ատլասով մայրս արեց գրկանոց,
Առավ իր եդեմի դրախտական ծոց,
Դու աշուղ Շահենի ոսկե օրորոց,
Սարերդ հով, բերքերդ ծով, իմ Շիրակ,
Բո վառ սերը միշտ կմնա կրծքիս տակ։