Էսօր պիտի նոր երգ հյուսեմ,
Երազիս յարիս տեսել եմ:
Կարմիր վարդեր նվիրեցի,
Խռով էի` բարիշել եմ․․․
Եկել էր նա վարդեր քաղած,
Արազի պես անցավ-գնաց,
Հավքի թևով թռավ-գնաց:
Եկավ, ուրախ բարև տվեց,
Կարոտ սրտիս արև տվեց,
Ծաղկած կյանքիս, դալար կյանքիս
Գարնան անուշ անձրև տվեց:
Եկել էր նա վարդեր քաղած,
Արազիս հետ անցավ-գնաց,
Հավքի թևով թռավ-գնաց:
Գուսա՛ն Աշոտ, առանց սերի
Մարդու սիրտը չի բաբախի:
Երգի փառքի հասցրեց ինձ,
Սերն է սուրբ բախտ նրա կյանքի:
Եկել էր նա վարդեր քաղած,
Երազիս հետ անցավ-գնաց,
Հավքի թևով թռավ-գնաց: