Քո երկինքը ծով Է կապուտակ,
Դու կանաչ ես ու ծաղկուն,
Ինձ ժպտում են արևաթագ
Քո շենքերը վարդագույն։
Քո գրկումն Է վարդը իմ բացվել,
Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,
Քո գրկումն եմ սիրտս բացել
Ու սիրել մի աղջկա։
— Սիրտս քեզ Է երգում,
Դու սերն ես իմ անմար,
Սիրտս քե՛զ Է երգում
Եվ երգում Է միայն քեզ համար։
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Դու ժպտում ես, Երևա՛ն.
Սեր անուշ Հայաստանում,
Սեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտումն ես, Երևա՛ն։
Քո երգերը քաղցր են և անուշ.
Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,
Քո ցերեկն Է արևալույս,
Քո գիշերը՝ պարզկա։
Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս,
Եվ գրկում լուռ գիշերվա
Քո լույսերն են երջանկալի
Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։
— Սիրտս քեզ Է երգում,
Դու սերն ես իմ անմար,
Սիրտս քե՛զ Է երգում
Եվ երգում Է միայն քեզ համար։
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Դու ժպտում ես, Երևա՛ն.
Սեր անուշ Հայաստանում,
Սեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտումն ես, Երևա՛ն։