Կանաչները արթնացան,
Դարձան ծառերը ծաղկուն,
Ծիծեռնակներն ետ դարձան,
Արագիլներն եկան տուն։
Իսկ դու, արդյոք, ե՞րբ կգաս, կգաս,
Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն,
Գարնանային իմ երազ,
Ուրախություն վարարուն։
Ամառն եկավ խանդավառ,
Մրգեր կախեց ծառերին,
Արտեր հնձեց անհամար,
Արև փռեց սարերին։
Իսկ դու, արդյոք, ե՞րբ կգաս, կգաս,
Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն,
Գարնանային իմ երազ,
Ուրախություն վարարուն։
Եկավ աշունը,
Աշունը տրտում,
Կգա և ձյունը,
Կարոտն իմ սրտում։
Իսկ դու, արդյոք, ե՞րբ կգաս, կգաս,
Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն,
Գարնանային իմ երազ,
Ուրախություն վարարուն։
Գարնանային իմ երազ,
Ուրախություն վարարուն։
Ուրախություն վարարուն,
Ուրախություն վարարուն։