Ես ջուր եմ խմել ամեն աղբյուրից անուշ ակունքից,
Անուշ Հայաստան,
Ես ջուր եմ խմել ամեն աղբյուրից անուշ ակունքից,
Անուշ Հայաստան,
Ինձ օրորել է ամեն մի ուռիդ արար աշխարհից,
Անուշ Հայաստան.
Արար աշխարհից,
Անուշ Հայաստան.
Ամպիդ արցունքը շաղիկն է սրտիս,
Առվիդ կարկաչը տաղիկն է սրտիս,
Քո այն չոր քարն էլ ծաղիկն է սրտիս,
Ոսկի ծաղկունքից, անուշ Հայաստան։
Ինձ օրորել է ամեն մի ուռիդ արար աշխարհից,
Անուշ Հայաստան.
Արար աշխարհից,
Անուշ Հայաստան.
Դու ծառաստան ես, ես` ծառ գարունքիդ,
Նվագարան ես, ես` լար գարունիդ,
Նոր երգարան ես, ես` բառ գարունքիդ,
Հազար մի երիգից, անուշ Հայաստան։
Ինձ օրորել է ամեն մի ուռիդ արար աշխարհից,
Անուշ Հայաստան.
Արար աշխարհից,
Անուշ Հայաստան.