Դուշա ջան, քու ցանկալի գեզեցկությունդ է գովելի,
Քաղաքավարությունըդ, խելք ու անունդ է գովելի,
Մանավանդ ազնիվ ու հանդարտ բնությունդ է գովելի,
Դու հարազատ ազգե ես, ընտիր արյունդ է գովելի։
Գիտում եմ, որ լավությանս փոխարեն չար չես անիլ,
Աղաղակըս լսելու համար սիրտդ քար չես անիլ,
Քու սերիդ աղեղովը ինձի նետահար չես անիլ,
Զուր մի՛ մաշվիլ, սենյա՛կս ե՛կ, քու ասությունդ է գովելի։
Քեզանից քիչ վախում եմ, գեշ հարևաններ շատ ունես,
Անունդ ստոր քցելու վատաբերաններ շատ ունես,
Վարք ու բարքդ մի փոխիլ, դուն գովասաններ շատ ունես,
Շիրինի մոտ քու կատարյալ կեցությունդ է գովելի։