Է՜յ դու, ջահել, հպարտ հասակ, Անցար ոսկի ամպի պես. Քեզ հետ տարար երգեր ու սեր, Տարար գարունն իմ սրտես։ Քար կը սեղմեմ սրտիս հիմա, Կելնեմ սարերը լալու։ Ա՜խ, լաց՝ ինչքան, ինչքան կուզես, Անցածն էլ ետ չի գալու։
en
de
fr