փակել փակել

Ղուկասյան

Խոսք: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան)
Երաժշտություն: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան)
Երբ գարուն կբացվի սարերիդ վրա,
Արևը կխնդա, ծաղկած Ղուկասյան,
Հեռու երկրներից կռունկներ կգան՝
Քաղցր երգով երամ կապած, Ղուկասյան,
Սարերդ կանաչ են, գագաթները՝ ձյուն,
Անմահական աղբյուրներդ կարկաչուն։

Ապրիլի սկզբին կեղնի ձնծաղիկ,
Մայիսին՝ վարդերը, գույնզգույն ծաղիկ,
Ջրերդ անուշիկ, տեսքդ գեղեցիկ,
Գոհարաշող շաղերով թաց, Ղուկասյան,
Սարերդ կանաչ են, գագաթները՝ ձյուն,
Անմահական աղբյուրներդ կարկաչուն։

Իմ Բինգյոլ սարն է կարոտով երազ,
Իմ Կրասար գյուղն է իմ սերն ու մուրազ,
Իմ Ախուրյան գետն է քո Շահենի սազ,
Աղբյուրներդ քնար դառած, Ղուկասյան,
Սարերդ կանաչ են, գագաթները՝ ձյուն,
Անմահական աղբյուրներդ կարկաչուն։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)