փակել փակել

Էշխէմէն էնպէս վառվիլ իմ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Էշխէմէն էնպէս վառվիլ իմ․
Վունց Մէջլում՝ եա՜ր իմ ասում
Էնտիղէ՜մէն,
Գօզալի տիսուն կարօտ իմ՝
Հի՛դ քաշվի, սար իմ ասում,
Էնտիղէ՜մէն, էնտիղէ՜մէն։

Ղուրբան իմ ծուցիդ նըռանըն,
Հոգիս տամ շիմշատ կըռանըն,
Թաք պառկիմ եարի դըռանըն․
Գըլխօքըս քար իմ ասում,
Էնտիղէ՜մէն, էնտիղէ՜մէն։

Հագիլ իս ատլաս խասէմէն․
Խըմե՛ցուր ձեռիդ թասէմէն,
Համաշա էշխիդ բասէմէն
Էրվում իմ, ճա՜ր իմ ասում,
Էնտիղէ՜մէն, էնտիղ՜մէն։

Բաղ կու սիրիմ, յիս բաղման չիմ,
Բաղի տիրուջըն ճանանչ իմ,
Բըլբուլ իմ, սիրով վա՜րդ կանչիմ․
Հիդ քաշվի, խար իմ ասում,
Էնտիղէ՜մէն, էնտիղէ՜մէն։

Մէջլիսնէրու խաղըն դուն իս,
Վանքիրումըն տաղըն դուն իս,
Սայաթ-Նովու բաղըն դուն իս․
Կարօտ իմ, բա՜ր իմ ասում,
Էնտիղէ՜մէն, էնտիղէ՜մէն։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)