Տո՛ւր ձեռքդ թանկագին,
Ձեռքդ հարազատ,
Թող ջինջ մեր հոգին
Միշտ ցնծա ազատ։
Սերն է վառ ծաղկում,
Սիրտն է սեր երգում,
Տոն է խնդության,
Մեր հայրենիքում։
	Մեր երգն է միշտ զվարթ,
	Մեր կյանքը՝ երջանիկ,
	Ու երգը այդ հպարտ
	Քո գովքն է, Հայրենիք։
Անհաղթ եղբայրության
Դրոշն է մեր ձեռքին,
Թող սար, ձոր թնդան,
Ձայն տան մեր երգին։
Խինդ է անսահման
Ամեն մի հոգում,
Տոն է խնդության
Մեր Հայրենիքում։
	Մեր երգն է միշտ զվարթ,
	Մեր կյանքը՝ երջանիկ,
	Ու երգը այդ հպարտ
	Քո գովքն է, Հայրենիք։
Մեր երգն է խանդավառ,
Սարն է առջևում,
Մենք հենց մի անտառ
Երգ ենք շառաչում։
Լույս է անսահման
Մեր սրտում, հոգում,
Տոն է խնդության
Մեր Հայրենիքում։
	Մեր երգ է միշտ զվարթ,
	Մեր կյանքը՝ երջանիկ,
	Ու երգը այդ հպարտ
	Քո գովքն Է, Հայրենիք։