Այիբ Աստուաձ սիրիս Բէն բարի կացի
Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Այիբ Ա՛ստուաձ սիրիս, Բէն բա՛րի կացի․
Գիմ գագաթըդ ա՛րա Դա ու Այիբ Թո (դաթ)
Եչ երանի չըկայ Զա զալում մարդուն․
Է, Ըթ էրե՛սիդ դի Թո ու Այիբ Թո։ (թաթ)
Ժէ ժամանակ հասաւ աչքիրիս՝ լալու․
Ինի ինձ գըցեցիր դարդըս վուղբալու․
Լիւն լալով իմ յիս աշխարհիս մընալու․
Էնդուր վա՜խ քաշեցի Խէ ու Այիբ Թո։ (խաթ)
Ծա ծովումըն մընաց, դուս չէկաւ նաւըդ․
Կէն կամով աւելցըրար սըրտի ցաւըդ․
Հո համան կանչում իս Ձա ձայնով դաւդ․
Ղատ ղաբուլ կաց՝ ճարիս Ճէ ու Այիբ Թո։ (ճաթ)
----------------------------------------------
Րէ րուն Ցո ցամքիլ է, Հիւն հունար ունի․
Փիւր փակեցին դուռըն, Քէ՛նը քար ունի․
Եւ, Օ, Ֆէն կարդալու Աստուաձ ճար ունի,
Հա՛լալ Սայաթ-Նովուն Կէն ու Այիբ Թո։ (կաթ)
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)