Կապույտ երկնքում
Աստղեր են փայլում,
Այլ և լուսնյակը,
Ամենից սիրուն,
Ամենից փայլուն
Է արեգակը։
Կանաչ դաշտերում
Եվ այգիներում
Ծաղիկներ շատ կան,
Բայց չէ որ մինը՝
Վարդի նմանը,
Նա է բնության զարդ։
Սիրուն աղջիկներ,
Ինչպես ծաղիկներ,
Ամեն տեղ շատ կան,
Բայց իմ ընտրածը,
Սրտիս սիրածը
Հրեշտակի է նման։