փակել փակել

Հայաստան

Խոսք: Հովհաննես Միրզա Վանանդեցի
Երաժշտություն: Գաբրիել Երանյան
Հայաստան՝ երկիր դրախտավայր,
Դու մարդկայնոյ ցեղիս  օրրան,
Դու եւ բնիկ իմ Հայրենիք
	Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Ի վեհ անունդ սիրտ իմ, ո՜հ յոյժ
Ոգեւորի ի նոր խրախոյս,
Եւ անձկայրեաց ի քեզ յուսամ
Ի քեզ, ի քեզ յոյս իմ միայն․
	Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։
-
Հայաստա՛ն, անուն փարելի,
Ի քեզ հանգիստ Նոյեան Տապան
Եգիտ՝ եւ քեւ ապրեցաւ Նոյ,
	Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Գետք քաջառողջք ատենաբուղխք․
Զհողդ բարի առնեն յուռթի,
Քեւ ապրիմ ես, քեւ միշտ ցընծամ,
Քեւ, քեւ պանծամ փառք իմ միայն
	Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Հայաստան ծընող դիւցազանց
Եւ հրաշալեաց հանդիսարան,
Քո զեփիւռին քաղցր է շընչիւն,
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Զոր շնչեցին եւ զօրացան,
Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան,
Տրդատ, Սըմբատ, Վարդան, Վահան,
Ըզքեզ յիշեմ, ըզքեզ սիրեմ,
Ըզքեզ, ըզքեզ, սէր իմ միայն,
	Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)