փակել փակել

Ֆէտա

Խոսք: Չարխի Ֆալաք
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Թիփի, փորան մութ գիշերին
Պըտուտում էր ֆէտային,
Փամփուշտները խաչկապ կցած
Հրացաններ ուսերնին։

	Ա՜խ, ֆէտայիներ, ջան ֆէտայիներ,
	Ձեր մայրեր ձեզի ղուրպան,
	Մշու Սուլթան՝ Սուրբ Կարապետ
	Ձեզի լինի օգնական։

Ա՜խ, ֆէտայիներ, ջան ֆէտայիներ,
Ձեզի հետ տարէք իմ տղէն,
Ձեզ հետ ապրի, ձեզ հետ մեռնի,
Ազգին մատաղ իմ տղէն։

Թիկունքըդ լայն, թեւերըդ պինդ,
Թեւերըդ պի՛նդ պողպատից,
Սիրել գիտես, կռուիլ չ'իյտես,
Դու հսկայ երիտասարդ։

Քոյրըդ տանում են քիւրտերը,
Հօրդ արիւնն են ծծում,
Քու եղբայրն ալ կռուի դաշտում,
Կոտորում է թշնամուն։

Դաշտը թողի՛ր արօր ու մաճ
Իմ մէկ ու ճար, ազիզ լաճ,
Մի քիչ խաղայ հրացանի հետ,
Որ էլ չտանք քուրտի խարճ։

Վէրքերով լի ջան ֆէտայ եմ,
Կը թափառի՜մ, տուն չունիմ,
Եարիս փոխան զէնքս եմ գրկեր,
Գիշերները քուն չունիմ։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)