Քեզ փարվել են մեղմ հովերը
Մանթաշից իջնող,
Քեզ գրկել են շեկ ծովերը
Ցորենի ոսկեշող։
Ես սիրում եմ քո գարունը,
Վարդը քո վառման։
Դու իմ սերը, դու իմ տունը,
Իմ Լենինակա՚ն։
Դու երգի տուն,
Դու միշտ խնդուն,
Շիրակի՛ ոստան,
Իմ աչքի՛ լույս,
Իմ սրտի՛ հույզ,
Իմ Լենինակա՛ն։
Դու երգիչ ես ու բանվոր ես,
Դու՝ ճարտար կերտող։
Դու շատ հին ես և միշտ նոր ես,
Միշտ հեռու ձգտող։
Քո դռնից երջանկությունը
Թող հավետ հորդի,
Եվ պատվով պահես անունը
Մեծ Առաջնորդի։
Դու երգի տուն,
Դու միշտ խնդուն,
Շիրակի՛ ոստան,
Իմ աչքի՛ լույս,
Իմ սրտի՛ հույզ,
Իմ Լենինակա՛ն։
Նոր ու գովական
Դու Շիրակի զարդը անգին,
Իմ Լենինակա՛ն։
Դու երգի տուն,
Դու միշտ խնդուն,
Շիրակի՛ ոստան,
Իմ աչքի՛ լույս,
Իմ սրտի՛ հույզ,
Իմ Լենինակա՛ն։