Ես սիրեցի, ուրիշն առավ,
Սիրո՛ւն ջան,
Ինչ որ արավ, մայրդ արավ,
Սիրո՛ւն ջան.
Եկա, ձեր դռնովն անցա,
Քեզ չտեսա, ես ի՞նչ անեմ,
Ո՞ր ջուրն ընկնեմ, սիրո՛ւն ջան։
Ջաղացս մանի-մանի,
Յար, սար-սիրավոր,
Քունդ անուշ կտանի,
Յար, սար-վիրավոր։
Ջաղացիս դուռը չիման,
Յար, սար-սիրավոր,
Ախպորը չկա իման,
Յար, սար-վիրավոր։
Եկան քրոջը տարան,
Յար, սար-սիրավոր,
Մի բերան չասեց՝ յաման,
Յար, սար-վիրավոր։