Ո՞վ ունիմ որ, կամ ո՞վ ցավի ինձ համար,
Խեղճ ու մենակ օտար աշխարհ ընկած եմ,
Հոգսերս առանց թիվ, ցավերս անհամար,
Չգիտեմ, թե որի մասին մտածեմ։
Խորին մտածմունքով ես ինձ կմաշեմ,
Տապարն առած կյանքիս ծառը կտաշեմ,
Ձեռքովս արել եմ, հոգովս քաշեմ,
Մարդ մեղք չունի, ես իմ խելքով գտած եմ։
Խղճալի ղարիպն եմ Կարին քաղաքեն,
Վախեմ թե զուրկ մնամ ես իմ փափագեն,
Թիթեռն ինչպես չի հեռանա ճրագեն,
Ես էլ այնպես մեկի սիրուն հարած եմ։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)