փակել փակել

Տաղ սիրո

Խոսք: Նաղաշ Հովնաթան
Երաժշտություն: Նաղաշ Հովնաթան
Եկ գնամք բախչեն, նստեմք չորս բոլորն շարած վարդի․
Ամա՜ն, ամա՜ն, քո սիրուդ եղել եմ դալու դիվանա.
Ծոցիդ եմիշներն, ինձնե զատ, նշանց չտաս ուրիշ մարդի․
Ամա՜ն, ամա՜ն, քո սիրուդ եղել եմ դալու դիվանա։

Խալերովըդ՝ պայծառ աստղունք, երեսդ է բոլոր լուսին,
Սիրահ ծամերդ՝ ոլորած, ընկած քո թիկունքին, ուսին,
Քո դարդեն ես կու մեռնիմ, ի՜նչ լայեղ է քո նամուսին․
Ամա՜ն, ամա՜ն, քո սիրուդ եղել եմ դալու դիվանա։

Լեզուդ՝ քաղցրախոս բլբուլ, ատամներըդ՝ մարգարտաշար,
Ծոցդ՝ բախչա, կանանչ բոստան, շամամ, խնձոր շարեշար,
Ընկա թո մեղաց ծովն, էլ չի մընաց հոգվո պաշար,
Ամա՜ն, ամա՜ն, քո սիրուդ եղել եմ դալու դիվանա։

Ունքերըդ՝ կապած կամար, թըրի նըման կու շողշողա,
Աչքերըդ՝ յաղի ջալլադ, որ տեսնեմ՝ սիրտս կու դողա,
Երանի տամ այն մարդին, որ քո ծոցումն կու լողա,
Ամա՜ն, ամա՜ն, քո սիրուդ եղել եմ դալու դիվանա։

Աստված սիրեք՝ գնացեք տեսեք, թե իմ յարըն տա՞նն ա,
Երթամ, աղաչեմ, բալքի ըռահմ անի, դուռն բանա,
Մեկ բերան ինձ հետ խոսի, որ էրված սիրտս հովանա,
Ամա՜ն, ամա՜ն, քո սիրուդ եղել եմ դալու դիվանա։

Առավոտուց երկնից ցողն կարմիր վարդի վրա մաղած,
Իմ սիրելին ինձ համար, տես, քանի՜ տեղ վարդ է քաղած,
Նորա սիրո կրակովըն՝ իմ սրտին մեջն դաղած.
Ամա՜ն, ամա՜ն, քո սիրուդ եղել եմ դալու դիվանա։

Սիրամարգի նման ես, զառ ու զառբաֆով զարդարած,
Մեկ համբուրելու համար ես մնացել եմ պաշարած,
Դու Նաղաշն է՞ր կսպանես, տեսնեմ թե քեզ ի՞նչ է արած․
Ամա՜ն, ամա՜ն, քո սիրուդ եղել եմ դալու դիվանա։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)