Ես մի սիրուն յար ունեի,
Յասամանի ծառ ունեի,
Գանձերի գոհար ունեի,
Չքնաղ մի աշխարհ ունեի։
Ա՜խ, ո՞ւր է նա,
Աղբյուր էր նա,
Լեռան գետի փրփուր էր նա,
Կարոտ սրտի մրմուռ էր նա։
Ես մի գարուն յար ունեի,
Թև ու թիկունք սար ունեի,
Անուշ սիրո լար ունեի,
Հազար երգի բառ ունեի։
Ա՜խ, ո՞ւր է նա,
Աղբյուր էր նա,
Առավոտյան զեփյուռ էր նա,
Վարդի նեկտար ու բույր էր նա։
Ես մի սիրուն յար ունեի,
Աստղաշոր կամար ունեի,
Սարի սուսամբար ունեի,
Անմահական բար ունեի։
Ա՜խ, ո՞ւր է նա,
Աղբյուր էր նա,
Շողիկների վառ հուր էր նա,
Ծաղիկների համբույր էր նա։