փակել փակել

Աշուն

Խոսք: Հովհաննես Ղուկասյան
Երաժշտություն: Ա․ Այվազյան
Դու թոշնում ես լուռ,
Իմ նախշուն աշուն,
Եվ ծաղկունքը բյուր
Այս են ինձ ասում։

	«Թե թոշնենք մենք, դարդ չանես,
	Սիրածիդ պես վարդ չունես»։

Ա՜խ, աշուն անուշ,
Քո ճամփի վրա
Պիտ լսե՞մ քնքուշ
Երգը ես նրա։

	Սիրելուց լավ բան չկա,
	Թե չգաս՝ դարման չկա․․․


Կրկներգ․―	Ո՞ւր ես դու, սպասում եմ, ո՞ւր ես դու,
			Ինձ տերևն ասում է՝ իմն ես դու։

				Այս աշուն, ես մենավոր,
				Երգում եմ քեզ, իմ հեռավոր․

			Ո՞ւր ես դու, սպասում եմ, ո՞ւր ես դու,
			Ինձ անձրևն ասում է, իմն ես դու։

				Սիրելուց լավ բան չկա,
				Եթե չգաս՝ դարման չկա․․․

Դու հեքիաթ դարձար
Ինձ համար, աշուն,
Եվ անձրև արծաթ,
Եվ տերն, նախշուն։

	Ինձ ասում են՝ մի հոգա,
	Սիրելին քո պիտի գա․․․

Դու ոսկի անուրջ,
Իմ քնքուշ աշուն,
Իմ սիրո մրմունջ,
Իմ անուշ աշուն։

	Սիրելուց լավ բան չկա,
	Թե չգաս՝ դարման չկա․․․

Կրկներգ․―	Ո՞ւր ես դու, սպասում եմ, ո՞ւր ես դու,
			Ինձ տերևն ասում է՝ իմն ես դու։

				Այս աշուն, ես մենավոր,
				Երգում եմ քեզ, իմ հեռավոր․

			Ո՞ւր ես դու, սպասում եմ, ո՞ւր ես դու,
			Ինձ անձրևն ասում է, իմն ես դու։

				Սիրելուց լավ բան չկա,
				Եթե չգաս՝ դարման չկա․․․
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)