փակել փակել

Մոր երգը

Խոսք: Հ․ Պողոսյան
Երաժշտություն: Վ․ Մելքումյան
Գնա, որդիս հարազատ,
Կյանքի ճամփեքն են ազատ,
Բոյդ նման չինարի,
Խիզախ զավակ մեր դարի։
Քեզ կաթ տվել երգերով,
Խաղ եմ ասել հանգերով,
Որ երբ դառնաս պատանի,
Երկրիս լինես պիտանի։

	Շունչ եմ տվել մայրական,
	Որ քաջ լինես, անսասան,
	Սիրտս դարձրի երկու թև,
	Որ սավառնես միշտ վերև։
	Եվ երբ դիմես դեպի մարտ,
	Քո արյունով անարատ
	Ցողես հողը հայրենի,
	Երկրիս լինես պիտանի։

Նորից կասեմ քեզ օրոր,
Նանիկ, բալաս վիրավոր,
Դեղ կդնեմ քո վերքին,
Որ շուտ կանգնես դու ոտքի։
Գնա, որդիս հարազատ,
Կյանքի ճամփեքն են ազատ,
Բոյդ նման չինարի,
Անհաղթ զավակ մեր դարի։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)