Վաղուց է հնչում,
Անուշ ու զնգուն,
Ղողանջդ սրտիս,
Անհուն խորքերում,
Րոպեն մեկ անգամ,
Շրջում փողոցում,
Արտասվում եմ ես,
Կարոտում եմ քեզ։
(Հեղինակ․ Էլմիրա Լալայան)
Դո՛ւ իմ միակ,
Դո՛ւ երեկվա օտար անուն ու երեկվա անհաս եզերք,
Դո՛ւ երազանք նվիրական, իրողություն անիրական։
Դո՛ւ իմ միակ,
Դո՛ւ երեկվա անհայտություն ու այսօրվա իմ հայտնություն,
Դո՛ւ իմ վաղվա երջանկություն, ապագայի իմ պատմություն։
Դո՛ւ իմ միակ,
Դո՛ւ լուսատու իմ երկրային ու մութ գիշեր հեքիաթային,
Դո՛ւ սրբություն իմ իսկական ու հավատքիս ավետարան։
Դո՛ւ իմ միակ,
Դո՛ւ օվկիանոս անծայրածիր, ես քո երկինքը կապուտակ,
Ու մենք հեռվում մի հորիզոն, արեգակի լույսով ձուլված։
Լուռ մոտեցան ու միացան,
Ու հասկացան իրար անձայն,
Սրտերը մեր սիրով արբած,
Որ թափառում էին մոլորված։
Դո՛ւ, իմ միակ,
Դո՛ւ, իմ միակ,
Դո՛ւ, իմ միա՜կ ...