փակել փակել

Կաքավ

Խոսք: Ղ․ Մելոյան
Երաժշտություն: Ղ․ Մելոյան
Կաքա՛վ, աչերիդ մատաղ,
Գարնան կանչերիդ մատաղ,
Սիրած յարս ո՞ւր գնաց,
Աչքս ճամփեքին մնաց։

Կաքա՛վ, քո երգին մատաղ,
Սրտիդ խոր վերքին մատաղ,
Անուշ յարիս ո՞վ տարավ,
Խինդ ու ժպիտս կորավ։

Քո նստած քարին մատաղ,
Ղարիբի յարին մատաղ,
Սև աչերից նամակ բեր,
Բերած նամակիդ մատաղ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)