Թռվռալեն գալիս եք,
Աղբյուրից ջուր տանելու,
Աղաչանքս լսեցեք.
Ո՞ւր է յարս, չի՞ գալու։
Քանի օր է ման կգամ,
Իմ արևին վա՛յ կտամ,
Ոչխարս անտեր թողած,
Յարիս ետևն եմ ընկած։
Ջան, աղջիկներ, խղճացեք,
Ինձ մի պատասխան տվեք,
Յարաբ գալուն ձեզ տեսա՞վ,
Տեսա՞վ, թե չէ, բան չասա՞վ։