փակել փակել

Ով սիրուն սիրուն

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Աշխարհն ընղհանուր քո սիրույդ համար
Քաշում է փափագ, ո՛վ սիրուն, սիրուն,
Չի լինի քեզ պես ամենայն երկիր
Փայլուն արուսյակ, ո՛վ սիրուն, սիրուն։

Կստանաս համբավ, քիչ էլ սպասե,
Կուգա ժամանակ, ո՛վ սիրուն, սիրուն,
Փառք ու պատիվդ քեզի կհանձնեն
Քույրիդ նմանակ, ո՛վ սիրուն, սիրուն։

Եդեմյան ծաղիկ, հայրենի հողով
Սնված մանուշակ, ո՛վ սիրուն, սիրուն,
Հոգիդ անարատ, տեսքդ գերազանց,
Մեկ հատ օրինակ, ո՛վ սիրուն, սիրուն։

Իշխանուհիներ աշխարհիս շատ կան,
Բայց մեզ անօգուտ, իմացիր հաստատ,
Նոքա օտար են, չեն սիրեր սրտով,
Կեղծ ու պատիր են, արտաքին և վատ։

Ուրեմն՝ մո՛տ եկ, դու իմ սիրելի,
Իմ արենակից, տիկին հարազատ,
Քո սերդ սուրբ է, ո՛վ սիրուն անմեղ,
վարքով ու բարքով, սրտով անարատ։

Մաղթում եմ սրտով՝ մնաս անխափան
Միշտ վեհ անունով, անկախ ու ազատ.
Խղճալի Երկիր, Ջիվանու համար
Մնաս հաջողակ, ո՛վ սիրուն, սիրուն։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)