փակել փակել

Շատ սիրուն իս շախաթայի ասողին խար չիս անի

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Շատ սիրուն իս, շախաթայի ասողին խար չիս անի․
Անջաղ գըցիս էշխի մէջըն, հիդ կ՚էհաս` քար չիս անի։

Էշխըն հէ՛ստի կըրակ ունի՝ վո՛ւնց կու էրվի, վո՛ւնց կ՚երթայ․
Թէգուզ նընգնիմ ծովի մէջըն՝ հովնալու ճար չիս անի։

Բաս աշուղըն վո՞ւնց դիմանայ էդ քու տըված կէծակուն․
Դուն ինքնակալ թագաւուր իս՝ բէհուբազար չիս անի։

Թէ՛վուր սարիրուն հանդիբիս, կու հալիս մումի նըման․
Թէ՛վուր քաղաք տիղ հանդիբիս, կու քանդիս՝ վար չիս անի։

Իսկի բէհուբազար չունի շախաթայի չասողըն․
Է՛նդու համա, Սա՛յաթ֊Նովա, շատ էյթիբար չիս անի։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)