Յիս քու ղիմէթըն չիմ գիդի
Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Յիս քու ղիմէթըն չիմ գիդի՝
Ջավահիր քարի նըման իս․
Տեսնողին Մէջլում կու շինիս՝
Լէյլու դիդարի նըման իս։
Աշխարհումըս իմըն դո՛ւն իս,
Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս,
Պըռօշնիրըդ նաբաթ ունիս՝
Ղանդ ու շաքարի նըման իս։
Դադա պիտի թարիփդ ասէ,
Ակռէքըդ եաղութ-ալմաս է,
Ռանգըդ փըռանգի ատլաս է՝
Զար-ղալամքարի նըման իս։
Մազիրըդ նըման ռեհանի,
Դուն ուրիշ խիալ մի՛ անի,
Ռա՛հմ արա, հոգիս մի՛ հանի․
Մուրվաթով եարի նըման իս։
Վո՞ւնց դիմանամ էսչափ չարին՝
Աչքէմէս կաթում է արին․
Սա՛յաթ-Նովա, նազլու եարին
Գընած նոքարի նըման իս։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)