Օ՜, իմ Նունե,
Կյանք իմ գարուն,
Ինձ միշտ գերիր
Նազերով քո սիրուն․
Սիրում եմ քեզ հույզերով,
Հոգուս կարոտով, սիրով,
Դու իմ երազ
Անուշ և անհաս։
Օ՜, իմ Նունե,
Սիրո վառ հասակ,
Օ՜, իմ Նունե,
Երկնային նոր լուսնյակ,
Շողում ես իմ հույզերում,
Ազատ իմ հոգու խորքում,
Օ՜, իմ Նունե,
Քեզ եմ սիրում։