Մենակ նստած եմ պարտեզում տխուր,
Վարդենին գրկած՝ մտածում եմ լուռ.
Կապույտ երկնքից աստղերն են նայում,
Կարծես քեզ նման աչքով են անում։
Կանչում եմ, արի՛,
Ինձ մի՛ չարչարի,
Եղնիկ ես սարի,
Սիրտս մի՛ մարի։
Պարտեզում բացվել են ծաղիկներ պես-պես,
Նայում եմ, նրանք շատ նման են քեզ,
Կարմիր են քնքուշ այտերիդ նման,
Այրող են նեկտար շուրթերիդ նման։
Կանչում եմ, արի՛,
Ինձ մի՛ չարչարի,
Եղնիկ ես սարի,
Սիրտս մի՛ մարի։
Կանաչ ուռենին օրորվում է հեզ,
Ա՜խ, իր նազերով ինչ նման է քեղ,
Զեփյուռն է շոյում երեսիս կամաց,
Կարծես ասում է. յարդ ո՞ւր գնաց։
Կանչում եմ, արի՛,
Ինձ մի՛ չարչարի,
Եղնիկ ես սարի,
Սիրտս մի՛ մարի։
Մինչև լուսաբաց ես այդպես մոլոր
Գրկեցի սիրո վարդերը բոլոր,
Ինձ իշխեց այդպես լուսինն ու վարդը,
Սոխակն էլ երգեց իմ սիրո դարդը։
Կանչում եմ, արի՛,
Ինձ մի՛ չարչարի,
Եղնիկ ես սարի,
Սիրտս մի՛ մարի։