փակել փակել

Կապույտ թռչուն

Խոսք: Վահագն Դավթյան
Երաժշտություն: Ռոբերտ Ամիրխանյան
Մի հեռավոր կապույտ թռչուն,
Մի բարալիկ, տխուր ուռի...
Քնած է կտուրը մեր տան,
Լուսնյակի մեջ ու լազուրի:
  
Առուն գնում է սիրտը ելած,
Տանում է լույս երազանքներ,
Երկինքն ի վար՝ աստղերի լաց
Ու աստղային տխուր զանգեր...
  
Երկինքն ի վար՝ ամենամեծ,
Ամենատաք, ամենահուր
Ասուպն ընկել իմ սրտի մեջ
Ու սրտիս հետ մխում է լուռ...
  
Մի մոլորված կապույտ թռչուն,
Մի բարալիկ տխուր ուռի,
Մի աստղային անքնություն
Լուսնյակի մեջ ու լազուրի: