փակել փակել

Ինձ մի սիրիր

Խոսք: Ս․ Շահազիզ
Երաժշտություն:
Ինձ մի՛ սիրիր, ինձ մի՛ սիրիր,
Ես շատ և շատ փոխվել եմ.
Ա՛ռ թաշկինակդ, աչերդ սրբիր,
Ես քեզ սիրել կարող չեմ։

Անցան անդարձ անհոգ օրեր,
Գնաց և վառ մանկություն.
Կուրծքս ճնշվեց, և մեռավ սեր...
Եվ նա չունի այլ գարուն։

Դու մի՛ ողբար, ի՛մ սիրելի,
Ինձ նոր դու սեր տալու չես.
Կապ է հոգիս կնքով մահի,
Թեև ողջ քեզ ինձ զոհես։

Խավար եմ ես, որպես գիշեր,
Իմ չորս կողմին փոթորիկ,
Չունիմ քեզ սեր, չունիմ քեզ սեր․
Ես սիրում եմ հայրենիք։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)


Չշփոթել Արաքս Վարդերեսյանի «Ինձ մի սիրիր» երգին։ Չնայած, որ առաջին երկու տողերը շատ նման են, դրանք երկու տարբեր երգեր են։
Նմանատիպ մի երգ էլ կա 1919 թ․ Բոստոնում հրատարակված «Ընդարձակ գրպանի երգարան»ում, «Խաւարել եմ ինչպես գիշեր» վերնագրով։