Փռվել էր շուրջը գարուն,
Եվ նազում էր կեչին,
Գարնան արև էր բուրում
Մեր համբույրն առաջին:
Զեփյուռն էր խաղում թփերում,
Վարսերդ մեղմիկ գուրգուրում,
Կրկնում էր երգիս հետ շարունակ՝
«Իմ անուշ, իմ միակ»:
Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում,
Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում,
Դու իմ սիրո արև, իմ բերկրանք,
Իմ անուշ, իմ միակ:
Արդեն օրեր են անցել,
Միշտ ինձ հետ ես, անգին,
Բայց մենք դեռ չենք մոռացել
Այն գարունն ու այգին:
Գնում ենք այնտեղ միասին,
Հիշում մեր համբույրն առաջին,
Կրկնում ենք մի ծանոթ եղանակ․―
«Իմ անուշ, իմ միակ»:
Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում,
Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում,
Դու իմ սիրո արև, իմ բերկրանք,
Իմ անուշ, իմ միակ: