փակել փակել

Հայրենիք և սեր

Խոսք: Հովհաննես Շիրազ
Երաժշտություն: Մ․ Մազմանյան; Մ․ Միրզոյան
Երկրիս վրա մարդ ու ծաղիկ
Արեգական շողն են ընկել,
Սեր են առնում, սեր են տալիս,
Ուրախության լողն են ընկել,
Լուսինն անգամ շուտ է ծագում,
Աստղերն ուսին օղ են ընկել։
Արի, ծաղկենք, իմ սիրական,
Մենք էլ սիրո դողն ենք ընկել։

Սիրտս առա ու ման եկա
Հազար երկիր, հազար մի գեղ,
Բայց չտեսա Հայրենիքես
Անուշ մի հող, անուշ մի տեղ,
Ուր բացվում է ձմեռ, գարուն
Հզոր սիրո վարդը շքեղ։
Արի ծաղկենք, իմ սիրական,
Սիրո ազատ հողն ենք ընկել։

Թե խեթ նայես Հայրենիքիս,
Սերդ փուշ է, զուր ես գալու,
Ինչքան ժպտաս դու նրա հետ,
Այնքան սրտիս դուր ես գալու.
Ինչպես ցողը կոկոն վարդին՝
Ծարավ սրտիս ջուր ես տալու։
Արի, սիրենք, իմ սիրական,
Սիրողների բովն ենք ընկել։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)