— Սիրո՛ւն մանուշակ, ինչո՞ւ ես թոռմել,
Կապույտ աչիկներդ ինչո՞ւ ես փակել,
Քեզ ո՞վ նեղացրեց, ո՞վ վատ բան ասեց,
Քո անուշ հոտով ո՞վ չի զմայլեց։
— Սիրո՛ւն մանկիկներ, դուք ինձ սիրեցիք,
Իմ ծաղիկներից փնջեր կապեցիք,
Բայց կոշտ ձեռներից, կոպիտ ճանկերից
Ինձ չազատեցիք, չպահպանեցիք։
— Ծաղիկ ես ծաղկանց, սիրո՛ւն մանուշակ,
Բա՛ց քո գեղանի աչքերդ կապուտակ,
Անխիղճ են մարդիկ, բայց մենք կպահենք,
Որ չընկնես երբեք նրանց ոտքի տակ։