Ինձ մի խնդրիր
Խոսք: Հովհաննես Թումանյան
Երաժշտություն: Ա․ Մայիլյան
Ինձ մի՛ խնդրիր, ես չեմ երգի,
Շատ տխուր է իմ երգը.
Նրա ձայնը կխորտակի
Սրտիդ քնքուշ բերկրանքը։
Ո՛չ, քեզ համար այդպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։
Ես երգեցի սարի վրա
Ու չորացան խոտ ու վարդ.
Անապատ է այնտեղ հիմա,
Սև, ամայի անապատ։
Ո՜հ, հառաչքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։
Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ.
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար,
Բայց իմ սիրտը բռնած են դեռ
Հուր, հառաչանք, սև գիշեր։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)