փակել փակել

Երգ

Խոսք: Ալեքսանդր Ծատուրյան
Երաժշտություն:
Ա՜խ թէ երկինք գէթ մի վայրկեան
Լսէր կրծքիս հառաչանք,
Փայլէր ինձ սուրբ ազատութեան
Վառ, կենսատու արեգակ։

Ա՜խ, թէ եւ ես կարենայի
Որպէս արծիւ անարգել
Գէթ մի րոպէ ազատ կեանքի
Ազատ օդում սաւառնել։

Որպիսի՜ ջերմ լի փափաքով,
Կարօտ պայծառ երկնքի՝
Կը թռչէի ես խնդալով
Դէպ հայրենիքս անձկալի։

Դէպ այն երկիր նուիրական,
Ուր սահեցան անխռով
Չքնաղ օրերն իմ մանկութեան
Լի դրախտային սուրբ սիրով։

Դէպ այն երկիրն երջանկալից․
Ուր մայրիկս նազելի
Իւր ջերմ գրկում պարգեւեց ինձ
Ե՛ւ կեանք, ե՛ւ սէր, ե՛ւ հոգի։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)