Հայոց երկրի խորունկ ձորեր,
Ձեզ հազար տաղ պիտի ասեմ.
Բույրով լցված ծաղկանց ծովեր,
Ձեզ հազար խաղ պիտի ասեմ, պիտի ասեմ:
	Ով է ձեր պատկերը քաշել,
	Հազար ու մի գույնով նախշել.
	Մեր քաջարի նախնյաց բաշխել,
	Ձեզ դալար բաղ պիտի ասեմ, պիտի ասեմ:
Ձեր ծոցում եմ ես մեծացել,
Ծաղկանց շաղերով լվացվել.
Ձեր իմաստուն երգով լցվել,
Ձեզ ծաղկի թաղ պիտի ասեմ, պիտի ասեմ:
	Օրորոց եք արծիվների,
	Պողպատ վահան նախնիների.
	Ձեր հին ու նոր քաջազներին,
	Ես հազար փառք պիտի ասեմ, պիտի ասեմ:
Հորովելիդ ձայնն եմ առել,
Ձեզնով գուսան Աշոտ դառել.
Հազար սիրող սրտեր վառել,
Ես ձեզ մատաղ պիտի ասեմ, պիտի ասեմ: