փակել փակել

Դարդս լացեք

Խոսք: Ավետիք Իսահակյան
Երաժշտություն: Հմ․ Միքյան
Դարդս լացեք, սարի սմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ.
Դարդս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով հովեր...

Երկինք, գետինք գլխուս մթնան,
Անտուն, անտեր կուլամ ես.
Յարիս տարա՜ն, ջանիս տարա՜ն,
Հոնգուր-հոնգուր կուլամ ես...

Ա՜խ, յարս ինձի հանեց սրտեն,
Անճար թողեց ու գնաց.
Սրտիս սավդեն—խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գնաց։

Դարդս լացեք, սարի սմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ,
Դարդս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով հովեր..․
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)