փակել փակել

Մեր վերքերը

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Հայը Հային կվնասե,
Օտարք երբեք մեղավոր չեն,
Հայերու սերը պակաս է,
Ւրար սիրելու սովոր չեն։

Հայերը այս բանով վատ են,
Իրարու ծուռ կնկատեն.
Ու մեկմեկու այնպես կատեն,
Կարծես իրար հարկավոր չեն։

Օտարին կգովաբանեն,
Բայց իրար միշտ դավաճան են,
Պապերես մնացած բան են
Այս ցավերը մեզի նոր չեն։

Ջիվանս կասեմ անկասկած,
Մենք ենք տվել մեզի հարված,
Օտարին մեզի հասուցած
Բացված վերքերը շատ խոր չեն։

1884
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)