Բոյդ բարձր սալբու չինար,
Աչքդ նախշուն, ունքդ կամար,
Դուն ստեղծվել ես ինձի համար,
Անգին ծաղիկ իմ, նոր բուսած։
Գույնդ նման է մարմարին,
Հագի շորերդ հարմարին,
Դու ես վարդը այս աշխարհի,
Անգին ծաղիկ իմ, նոր բուսած։
Գիշեր-ցերեկ նստած լալով,
Արյուն-արտասունք թափելով,
Ինձ թողել ես չարչարվելով,
Անգին ծաղիկ իմ, նոր բուսած։
Քեղ տեսնելը ինձ մեծ մահ է,
Հոգիս հանեմ, տամ քեզ, պահե,
Ինձնում եղածն՝ ինձ ի՞նչ շահ է,
Անգին ծաղիկ իմ, նոր բուսած։