փակել փակել

Անծանոթ սեր

Խոսք: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան)
Երաժշտություն: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան)
Որտեղի՞ց եկար դու, անծանոթ սեր,
Սրտիս մեջ լցրիր անմար կրակներ,
Դու ինձ երազով, քո սիրո թասով
	Սիրո ջուր տվիր
Ու Էդ ջրի հետ սիրո հուր տվիր,
	Սիրո հուր տվիր։

Քո սիրո հուրը ինձ քնար տվեց
Ու իմ քնարին ոսկե լար տվեց,
Բերիր իմ մուսան, դարձա ես գուսան,
	Մտա քո այգին
Ու քո այգու մեջ գտա իմ վարդին,
	Իմ սիրո վարդին։

Ու այդ օրվանից անցան տարիներ,
Նորից դու վառ ես, անթառամ իմ սեր,
Քո Շահենն եմ ես, որ երգում եմ քեզ
	Բլբուլի նման,
Բլբուլի նման վրանս խփի
	Հավերժ քո դռան։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)