փակել փակել

Երգ առ Եզնիկ

Խոսք:
Երաժշտություն:
Դատարանին իմացուցին,
Ժողովուրդէս զիս զատեցին,
Տիգրանակերտ ուղարկեցին․
Արի Եզնիկ, ա՜յ, քաջ Եզնիկ։

Մնաք բարեաւ, նորէն կուգամ,
Վատ քրտին ես սարսափ կուտամ,
Ու եռանդով քարոզ կուտամ․
Արի Եզնիկ, ա՜յ, քաջ Եզնիկ։

Ալէճուլուին տակ կայնեցայ,
Դէպ հայրենիքըս նայեցայ,
Սուրը ձեռքըս բանակ մըտայ․
Արի Եզնիկ, ա՜յ, քաջ Եզնիկ։

Քահանաներ զիս պատեցին,
Սեւ զգեստներըս հագուցին,
Ճերմակ ձիուս նըստեցուցին,
Արի Եզնիկ, ա՜յ, քաջ Եզնիկ։

Օե պիտʾ ըլլայ վերադառնամ,
Յարկիս ներքեւ հանգըստանամ,
Ժողովուրդիս հետ միանամ․
Արի Եզնիկ, ա՜յ, քաջ Եզնիկ։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)