Մեղմիկ զեփյուռ, որ թռչում ես սարից-սար,
Վառ սիրակեզ սիրտս տամ քեզ, յարիս տար.
Զանգեզուրի լեռնաշխարհում է հիմա
Այն երկրաբան սիրուն տղան սևաչյա։
Դու լեռների անվախ արծիվ,
Իմ երկրաբան անուշ յար,
Սիրտս լի է քո վառ սիրով,
Արի, ինձ էլ հետդ տար։
Սերս պայծառ թող ուղեցույց լինի քեզ,
Որ ոլորուն ճամփաներում չշեղվես.
Սիրուս աղբյուր, թող քո անդուլ ջանքերով
Մեր լեռները զուգվեն նոր-նոր հանքերով։
Դու լեռների անվախ արծիվ,
Իմ երկրաբան անուշ յար,
Սիրտս լի է քո վառ սիրով,
Արի, ինձ էլ հետդ տար։
Լեռների մեջ ցիշեր-ցերեկ քուն չունես,
Սրտումդ ունես վեհ ու ազնիվ նպատակ.
Պիտի հանես, Հայրենիքիդ նվիրես
Ծով գանձերը, որ պահված են հողի տակ։
Դու լեռների անվախ արծիվ,
Իմ երկրաբան անուշ յար,
Սիրտս լի է քո վառ սիրով,
Արի, ինձ էլ հետդ տար։