Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս.
Սի՛ վազեր, երամիդ շուտով կհասնիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս։
Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս,
Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս։
Քեզ բան հարցանողին չես տանիր տալապ.
Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ,
Կռունկ, Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս։
Սրտերնիս կամեցավ, ելանք, գնացինք,
Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք,
Աղուհացկեր մարդկանց կարոտ մնացինք,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս։
Աշունն է մոտեցեր, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողվեր հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար, գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գնա, հեռացի՛ր։